Նորություններ


ՀՀ օրենքը զենքի շրջանառության կարգավորման մասին:

• Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրությունը, առևտուրը, հարդարումը, հրաձգարանի գործարկումը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա են լիցենզավորման:
• Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի, հարդարման, հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալիս է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
• Լիցենզիաները տրվում են անժամկետ:
• Լիցենզիայի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
• Լիցենզիա ստանալու դիմումը համապատասխան մարմինը քննարկում է դիմումն ստանալու օրվանից հաշված՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով:
• Լիցենզիան մերժելու հիմքերն են`
1) դիմողի կողմից անհրաժեշտ տեղեկություններ չներկայացնելը կամ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելը, եթե հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ թերությունները չեն վերացվել.
2) զենքի արտադրության անվտանգության, հաշվառման և պահպանության ապահովման անհնարինությունը կամ այդ պայմանները չապահովելը.
3) օրենքով նախատեսված այլ հիմքեր:


Նորության հղումը այստեղ՝

ՀՀ օրենքը զենքի շրջանառության կարգավորման մասին:

Պետք է հստակ կանոնակարգեն, թե ում են տալիս զենքը...

Ստեղծվել է 1923 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը

Ստեղծվել է 1923 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է (առաջինը՝ 1943 թվականին),

Ստեղծվել է 1923 թվականին։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն է

Զենք կրելու իրավունքը 18-ի փոխարեն կտրամադրվի 21 տարեկանում...22 Ապր, 2022